AM
RU EN

Սբ. Գ. Նարեկացի

Հոգու, Մտքի և Մարմնի Առողջարան

Բժիշկներ

 

Առողջարանի բժշկական անձնակազմը՝

 

 

Բնաբույժ-թերապևտ՝ Գևորգ Սարիբեկի Ոսկանյան

 

Կենսագրություն

 

Ծնվել է 1972թ-ին: 1990-1996թթ. սովորել և ավարտել  է Երևանի պետական բժշկական համալսարանը:

 

1996-1999թթ.  ծառայել է  որպես զորամասի բժշկական ծառայության պետ:

 

1999-2002թթ. սովորել և ավարտել է կլինիկական օրդինատուրան՝ կրծքային վիրաբուժություն մասնագիտությամբ:

 

2006թ.-ից զբաղվում  է բնաբուժությամբ:

 

 

 

Բժիշկ-խորհրդատու՝ Հայկ Ռազմիկի Անտոնյան

 

Կենսագրություն

 

Ծնվել է 1972թ.: 1990-1996թթ. սովորել և ավարտել է Երևանի Պետական բժշկական համալսարանի Ռազմաբժշկական Ֆակուլտետը:

 

1996-1999թթ. ծառայել և աշխատել է ՀՀ ՊՆ № զորամասում՝որպես գնդի բուժ. Ծառայության պետ:

 

1999-2002թթ.սովորել և ավարտել է կլինիկական օրդինատուրան՝ անեսթեզիոլոգիա և վերակենդանացում մասնագիտությամբ,

 

որից հետո մինչև 2014թ-ը ծառայել և աշխատել է ՀՀ ՊՆ Կենտրոնոկան Կլինիկական Զինվորական Հոսփիթալում՝

 

սկզբում որպես անզգայացման բաժանմունքի ավագ-օրդինադոր, իսկ հետագայում 2010-2014թթ. Որպես Վերակենդանացման բաժանմունքի պետ:

 

2004-2005թթ. ուսանել է ԱՄՆ Լեզվի Պաշտպանական Ինստիտուտում:

 

Մասնակցել է բազմաթիվ միջազգային մասնագիտական դասընթացների և գիտաժողովների:

 

Ներկա պահին աշխատւոմ է «ԱՍՏՂԻԿ» ԲԿ-ում՝որպես անզգայացման, վերակենդանացման և շտապ-անհետաձգելի բուժ. Օգնության ծառայության ղեկավար:

 

Բնաբուժությամբ հետաքրքրվում և զբաղվում է շուրջ 17 տարի:

 

 

 

Հոգեբան՝ Սուսաննա Սուրենի Դոխոլյան

 

Կենսագրություն

 

Ծնվել է 1947թ.: Ավարտել է ՀՊՄՀ-ը, ապա շարունակել ասպիրատուրան` (1970թ.) զուգահեռ աշխատելով

 

համալսարանի Հոգեբանության Պրոբլեմային  Լաբորատորիայում:

 

Աշխատել է ոստիկանության բուժ վարչության ռազմաբժշկական հանձնախմբում՝ որպես հոգեբան,

 

ապա հոգեֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ:

 

Սկսած 1984թ.-ից անցել է վերապատրաստման կուրսեր Մոսկվայում՝

 

ՆԳՆ գիտական հոգեբանության ինստիտուտում:

 

Հոգեբանության բնագավառում ունի 40 տարուց ավել պրակտիկ փորձ:

 

 

 

Հոգևոր-խորհրդատու՝ Տեր Ղազար քահանա Պետրոսյան (հոգևոր հովիվ)

 

Կենսագրություն

 

Տեր Ղազար քահանա Պետրոսյանը ծվել է 1977թ.: 1994-1999թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը:

 

1997թ. ձեռամբ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստացել է դպրության աստիճաններ, ապա ձեռնադրվել որպես սարկավագ:

 

2001-2004 թթ. ծառայել է Երևանի Մալաթիա համայնքի Սբ.Աստվածածին եկեղեցում՝ որպես սարկավագ:

 

2002-2004 թթ. սովորել և ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանը:

 

2004թ. ձեռամբ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

 

01/12/2004թ.-ից առ այսօր ծառայում է Արարատյան Հայրապետական թեմում:

 


Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017