AM
RU EN

Սբ. Գ. Նարեկացի

Հոգու, Մտքի և Մարմնի Առողջարան

Պատմություն

Հոգի, միտք, մարմին…

 

Բոլոր ժամանակների ամենաարդիական երրորդությունը, որը միշտ ծնել է անթիվ հարցեր և գրեթե միշտ էլ մնացել թերի պատասխանված:  Բազմաթիվ փիլիսոփաներ, բժիշկներ, հոգեբաններ, հոգևորականներ, արվեստագետներ փորձել են գտնել այս հարցերի պատասխանները, յուրաքանչյուրը յուրովի, յուրաքանչյուրն անդրադառնալով իր դիտանկյունից: Օրինակ, Արիստոտելը կարծում էր, որ հոգին գտնվում է սրտի մեջ, Դեկարտը պնդում էր, որ հոգին գտնվում է գլխուղեղում: Մի անհայտ հեղինակ էլ գրում էր. «Երբ միտքդ է տանջվում, ճչում է մարմինդ…»

 

Ո՞րն է ի վերջո այս երրորդության առեղծվածը, որտե՞ղ փնտրել պատասխանը, ինչպե՞ս գտնել բանալին, ինչպե՞ս հասկանալ, որ մարմինը հոգու տաճարն է՝տրված Աստծո կողմից և  անհրաժեշտ է այն  մաքուր պահել…

 

Այս մտքերի հորձանուտում էլ հենց ծնվել է այն «խենթ» միտքը, որն այսօր արդեն իրականություն դարձած  նախագիծ է և, որի հաջողելու դեպքում, հետագայում պիտի հպարտորեն ասենք, որ առաքելությունն ի կատար ածվեց:

 

Հայաստանում առաջին անգամ, փորձ է արվում հոգին, միտքը և մարմինը բժշկելու մեկտեղում, միաժամանակ իբրև մեկ ամբողջություն:  Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան «Հոգու, մտքի և մարմնի առողջարան»-ում պրոֆեսիոնալ մասնագետների աջակցությամբ Դուք կգտնեք Ձեզ հուզող հարցերի պատասխանները, հնարավորություն կունենաք լիարժեք առողջ զգալու, քանզի մեր մասնագետները պատրաստ են ստանձնելու այդ պատասխանատու և բարդ աշխատանքը՝  Ձեզ հետ և Ձեր միջոցով հաղթահարելու այն ճանապարհը, որը բանալու է հոգու աչքերը, սթափեցնելու միտքը և այդ ամենն ամփոփելու արդեն իսկ առողջ մարմնում:

 

Առողջարանում միաժամանակ աշխատելով ևˊ  հոգու, ևˊ մտքի, ևˊ մարմնի հետ, մեր մասնագետները հնարավոր կդարձնեն Ձեր ողջ հզոր ներուժի բացահայտումն ու դրա ուղղորդումն ի բարօրություն Ձեզ, քանզի երջանիկ և լիարժեք կյանքի գրավականն անկասկած այս երեքի ներդաշնակությունն է:

 

Հպարտությամբ ենք տեղեկացնում, որ թեˊ մտքի, և թեˊ հոգևոր արժեքների կրողն է «Տոնուս-Լես» ընկերության հիմնադիր տնօրեն Լևոն Հակոբյանը, ով իրեն հատուկ փիլիսոփայությամբ և ոչ ստանդարտ մոտեցումներով հիմնել է նաև «Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը, որն արդեն 17 տարի շարունակ իր ուրույն ճանապարհն է կերտում Հայաստանյան իրականությունում:

 

Հ.Գ.

Ասաˊ խոսքովդ, և ես կբուժվեմ (Տէր)…

Զորավոր ես Դու տալու հարություն և բժշկություն

Կարող ես, իրոք, այնպիսի անճառ

Սքանչելիքներ հրաշագործել,

Որոնք հատուցել անկարող եմ ես:

 


Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017