Բարի գալուստ
Բարիˊ գալուստ Սբ. Գ. Նարեկացի Հոգու, Մտքի և Մարմնի առողջարան:
Ուրախ ենք Ձեզ ողջունելու մեր կայքէջում:
Մեր առողջարանն ունի յուրօրինակ մոտեցում և աշխատում է յուրահատուկ ձևաչափով:
Առողջարանի գաղափարախոսությունը հետևյալն է՝ բժշկել մարդուն իր ամբողջականությամբ՝ հոգին, միտքը և մարմինը միաժամանակ:
Ի սկզբանե մարդ արարածն Արարչի կողմից կատարյալ է ստեղծված, ուստի, երբ որևէ մարմնական հիվանդություն է ի հայտ գալիս,
ապա պետք է նախ և առաջ հասկանալ դրա պատճառհետևանքային կապը, քանի որ մարմնական հիվանդությունները հետևանք են,
իսկ պատճառները պետք է փնտրել ավելի խորը...
Այս հարցում Ձեզ սիրով կօգնեն մեր հմուտ մասնագետները՝ բժիշկ-թերապևտը, հոգեբանը և հոգևոր խորհրդատուն:
Այցելեˊք Սբ. Գ. Նարեկացի առողջարան և բարելավեք Ձեր կյանքի որակը:
Առողջարանի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով. Narekatsiclinic