Ծառայություններ
Սբ. Գ. Նարեկացի առողջարանում հիմք է դրվում աշխատելու նորարարական մեթոդներով, որոնք արմատապես տարբերվում են մինչ այսօր ընդունված բուժական բոլոր մեթոդներից: Այստեղ հիվանդի հետ միաժամանակ աշխատելու են բնաբույժը, հոգեբանը և հոգևորական խորհրդատուն: Արդյունքում հիվանդը կստանա մասնագիտական օգնություն և կբարելավի իր կյանքի որակը: Առողջարանի բարձր որակավորում ունեցող մասնագետները միաժամանակ աշխատելով Ձեր հոգու, մտքի և մարմնի հետ հնարավորություն կտան Ձեզ հասնելու լիարժեք ներդաշնակության և ներքին խաղաղության:
Բուժման կուրսն իրենից ենթադրում է 14 օր ստացիոնար՝ առողջարանային պայմաններում, իսկ ապա ամբուլատոր՝բժշկի հսկողության ներքո, մինչև հիվանդի լիարժեք ապաքինումը: