AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Ներկայացուցչական գործունեություն

«Տոնուս-Լես»-ը հանդիսանում է դեղորայք, բուժպարագաներ և մանկական սնունդ արտադրող մի շարք հեղինակավոր ընկերությունների բացառիկ և պաշտոնական ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում և Ղազախստանում: Մեր Ընկերությունը Հայաստանում (ներառյալ Արցախը) ներկայացուցչական գործունեություն է ծավալել 2005 թվականից և այս տարիների ընթացքում բարեհաջող գործունեության արդյունքում իր ուրույն տեղն է գրավել դեղամիջոցների, բուժպարագաների և մանկական սննդի հայաստանյան շուկայում որպես դեղագործական ընկերություն: 2012 թվականից Վրաստանում գործում է նաև «Տոնուս-Լես»-ի վրացական ներկայացուցչությունը՝ «TONUS-LES GEORGIA»:

 

Մեր Ընկերությունն ակտիվ ներկայացուցչական և մարկետինգային գործունեություն ծավալող եզակի ընկերություններից է, որն իրականացնում է՝

 

  • շուկայի մշտադիտարկում (մոնիտորինգ)
  • շուկայի առաջխաղացում և զարգացում
  • նոր գաղափարների և ծրագրերի մշակում

 

Այս ամենի շնորհիվ մենք բնակչությանը մատակարում ենք տարբեր հիվանդությունների կանխարգելման և բուժման համար անհրաժեշտ բարձրորակ, մատչելի դեղամիջոցներով և բուժպարագաներով, ինչպես նաև մանկական սննդով առանց միջնորդի՝ անմիջապես արտադրողից:

 

«Տոնուս-Լես»-ի ներկայացուցչական բաժինը անընդհատ կազմակերպում է՝

 

  • նոր արտադրանքի ներկայացում առողջապահության տարբեր ոլորտների մասնագետներին
  • թեմատիկ հանդիպումներ դեղատնային աշխատակիցների հետ
  • սեմինար-պարապմունքներ բժիշկների հետ

 

Մեր ներկայացուցչական անձնակազմը բաղկացած է բարձրագույն բժշկական կրթություն ունեցող մասնագետներից, բարձրակարգ դեղագետներից և մարկետոլոգներից, ում արհեստավարժ աշխատանքի շնորհիվ «Տոնուս-Լես»-ը դարձել է անփոխարինելի միջնորդ սպառողի և արտադրողի միջև:
Մենք ունենք գործընկերներ գրեթե բոլոր աշխարհամասերից՝ Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա, Ասիա, Աֆրիկա:
Անկախ ծագման երկրից` մենք նախապատվությունը տալիս ենք միայն միջազգային ՊԱԳ ստանդարտներին համապատասխան արտադրանք տրամադրող ընկերություններին (տես Գործընկերներ).

 

  • Ալֆա Վիտամինս-ԱՄՆ
  • Անտիբիոտիչե-Ռումինիա
  • Աստելլաս-Ճապոնիա
  • Բեռլին-Քեմի/Մենարինի-Գերմանիա/Իտալիա
  • Բոլեմեդ-Չինաստան
  • Գրինդեքս-Բալթյան երկրներ
  • ԳԵՖԱ-Վրաստան
  • Դելորբիս-Կիպրոս
  • Դոսֆարմ-Ղազախստան
  • Էմքյուր-Հնդկաստան
  • Թրոջ-Գերմանիա
  • Լիթֆաս-Լիտվա
  • Հայնց-Ռուսաստան, Իտալիա
  • Հասկո-Լեկ-Լեհաստան
  • Մեդոքեմի-Կիպրոս,
  • ՆանոԹեքֆարմա-ՌԴ
  • Պանֆարմա-Ֆրանսիա
  • Պոլարիս-Ֆրանսիա
  • Ջինսանա-Շվեյցարիա
  • ՋիԷմՓի-Վրաստան
  • Ռեմեդիկա-Կիպրոս
  • Ռովա-Իռլանդիա
  • Սո.Սե.ՖԱՐՄ-Իտալիա
  • Վիտամեկ-ԱՄՆ
  • Տոնուս Էլաստ-Լատվիա
  • Քենդի Ֆարմա-Բուլղարիա
  • Օլայնֆարմ-Բալթյան երկրներ

Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017