Բեռլին-Քեմի/Մենարինի
«Բեռլին-Քեմի/Մենարինի» ընկերությունը համարվում է Իտալիայի առաջատար դեղագործական միավորության` «Մենարինի» խմբի ներկայացուցիչը Գերմանիայի, Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի տարածքում:
Մենարինի դեղագործական միասնությունը (Menarini Group) վայելում է հուսալի գործընկերոջ համբավը, ինչպես նոր պրեպարատների ստեղծման, այնպես էլ արդի գիտական նվաճումների մասին տեղեկատվությունների տրամադրման գործում:
«Մենարինի» խմբի երկու հիմնական ստրատեգիական ուղղություններն են` իննովացիոն հետազոտությունները և առողջապահության ոլորտում շուկայի միջազգայնացումը:
«Մենարինի» խումբը հարուստ է ազդեցիկ դեղորայքով, որոնք մշակվել և ստեղծվել են սեփական ուժերով և բարձր պոտենցիալով` դեղագործական ոլորտում վստահելի գործընկերներ ձեռք բերելու միտումով:
«Մենարինի» խմբի և «Բեռլին-Քեմի/Մենարինի» ընկերության բոլոր պրեպարատները արտադրվում են GMP (Պատշաճ Արտադրական Գործունեություն) ստանդարտներին համապատասխան:
«Բեռլին-Քեմի/Մենարինի» ընկերության պատմությունը ունի դարավոր սովորույթներ: Դա երկու եվրոպական հնագույն ընկերությունների զարգացման և միավորման պատմությունն է, որոնց գործունեությունը 200 տարի շարունակ նվիրված է եղել բարձրորակ դեղորայքի մշակման, ստեղծման և արտադրության վրա:
Ներկա պահին ընկերության գործունեությունը ծավալվում է երկու ուղղություններով` «Berlin-Chemie/Menarini Germany» & «Berlin/Chemie/Menarini International»:
«Berlin-Chemie/Menarini Germany» & «Berlin/Chemie/Menarini International»-ի տեսականին ընդգրկում է ինչպես դեղատոմսով բաց թողնվող, այնպես էլ առանց դեղատոմսի բաց թողնվող պրեպարատների լայն ընտրանի:
Ընկերությունը իրականացնում է հետևյալ պրեպարատների առաջխաղացումը`
- հակադիաբետիկ միջոցներ
- սրտանոթային դեղամիջոցներ
- աղեստամոքսային պրոդուկտներ
- ցավազրկողներ և ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ
- հակաբիոտիկներ/հակաինֆեկցիոն դեղամիջոցներ
- ուրոլոգիական և գինեկոլոգիական պրեպարատներ
- նյարդաբանական և հոգեբուժական դեղամիջոցներ
- առանց դեղատոմսի դուրս գրվող դեղամիջոցներ և սննդային հավելումներ
- պարենտերալ սնուցման համար դեղամիջոցներ: