Քենդի Ֆարմա
Բուլղարական Kendy Pharma-ն հանդիսանում է Kendy ՍՊԸ-ի մասնաճյուղ և զբաղվում է կենսաակտիվ հավելումների արտադրությամբ և մարքետինգով:
Kendy Pharman ապահովում է որակյալ ծառայություններ պայմանագրային արտադրության և դեղորայքի փաթեթավորման ոլորտում:
Այնպիսի միջոցներ իչպիսիք են SupraVit վիտամինները, Lactoflor պրոբիոտիկները և այլն, հանդիսանում են Kendy Pharma-ի բրենդը և վայելում են մեծ պահանջարկ շատ շուկաներում:
1991թ-ին հիմնադրվել է, որպես դիետիկ և հավելումային միջոցներ արտադրող ընկերություն:
1996թ-ին ընդլայնում է արտադրությունը և սկսում է բաց թողնել թշշացող վիտամինային հաբեր-ի շարք՝ SupraVit անվամբ, որը շատ շուտով դառնում է առաջատար ոչ միայն տեղային դեղորայքային շուկայում, այլ նաև շատ այլ երկրներում:
2000թ-ին հիմնադրվում է Lactina ՍՊԸ-ն (Kendy Pharma-ի դուստր ընկերություն) , որը, լինելով հագեցված ԲԻՈ-ՏԵԽ արտադրությամբ, սկսում է արտադրել տարբեր պրոբիոտիկներ, որոնք օգտագործվում են դեղագործության ոլորտում:
2005թ-ին՝ ի հավելումն մնացած արտադրամասերի կառուցվում է նոր գործարան, որը սկսում է բաց թողնել թշշացող և պինդ դեղաձևեր:
ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արտադրությունն իրականացվում է բոլոր միջազգային նորմատիվներին համապատասխան և Kendy Pharma-ն, լինելով եվրոպական լիցենզավորված ընկերություն, տիրապետում է GMP և ISO 9001: 2000 սերտիֆիկատներով՝ տրված 2004 և 2006 թվականներին համապատասխանաբար: