Ռեմեդիկա
«Ռեմեդիկա» ընկերությունը հիմնադրվել է ավելի քան կես դար առաջ 1960թ.-ին Լիմասոլում (Կիպրոս), երբ կազմավորվում էր Կիպրոսի Հանրապետությունը:
Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով՝ «Ռեմեդիկան» դարձել է աշխարհի ավելի քան 100 երկրներում ամենահայտնի ջեներիկ դեղ արտադրող ընկերությունը:
«Ռեմեդիկան» մշտապես հավատարիմ է իր սկզբունքներին և այդ իսկ պատճառով ստացել է բազմաթիվ մրցանակներ, որոնցից են՝ «Բարձրորակ ծառայությունների արժեք», «Որակի մրցանակ», «Արտահանման մրցանակ», «Լավագույն արդյունաբերության մրցանակ» և այլ:
Այժմ «Ռեմեդիկա» ընկերության պորտֆոլիոն ներառում է ավելի քան 200 դեղանուն, և օրեց օր այն ավելանում է նոր բարձրորակ դեղերով:
2012թ.-ից ի վեր «Տոնուս-Լես» ՍՊ Ընկերությունը հանդիսանում է «Ռեմեդիկա» ընկերության միակ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
«Ռեմեդիկա» ընկերության վերաբերյալ մանրամասն ինֆորմացիայի համար անցնել հետևյալ հղումով՝ https://wwwwww.remedica.eu