AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Եվրոպական Որակ

Եվրոպայի Բիզնես Գագաթնաժողովի նախաձեռնությամբ 2010թ.-ի հոկտեմբերի 10-13-ը Օքսֆորդի քաղաքապետարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցան «Առաջնորդների Օքսֆորդի Գագաթնաժողով» կոնֆերանսը և XLVII «International Socrates Award Ceremony» հանդիսավոր մրցանակաբաշխությունը:


Ավելի քան 100 առաջատար դիվանագետներ, գործարարներ, ֆինանսիստներ, գիտնականներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ և հասարակական գործիչներ բազմաթիվ երկրներից` Ավստրիա, Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Բուլղարիա, Սերբիա, Ռումինիա, Էստոնիա, Ռուսաստանի Դաշնություն, Հայաստանի Հանրապետություն, Ուկրաինա, Ղազախստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Եգիպտոս, Թուրքիա, Նիգերիա, Վրաստան, Մոլդովա, Տաջիկիստան և այլ, ներկայացրեցին նշված երկրների բարձրաշխարհիկ հասարակությունը:


Այս պատվաբեր մրցանակը տրվում է այն կազմակերպություններին, որոնք բազմիցս ապացուցել են իրենց կողմից տրամադրված ծառայությունների բարձր որակն ու մրցունակությունը:

 

«Եվրոպական Որակ» անվանակարգն առաջադրվում է Եվրոպայի Բիզնես Գագաթնաժողովի կողմից` հիմնված վիճակագրական և խորհրդատվական տվյալների, ինչպես նաև ԵԲԱ գործընկերների առաջարկությունների վրա:

 

«Տոնուս-Լես» ընկերությունն իր տասնամյա գործունեության ընթացքում հավատարիմ է եղել իր կարգախոսին`«Կենսունակության և Առողջության Գրավական»՝ մշտապես իր սպառողին տրամադրելով որակյալ դեղորայք և բժշկական պարագաներ:

 



Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017