Ավանդույթներով հարուստ դեղագործական ընկերություն
«Անտիբիոտիչեն» հիմնադրվել է 1955թ. որպես առաջին ռումինական դեղագործական ընկերություն:
Կարճ ժամանակ անց այն դարձել է առաջին արևելաեվրոպական ընկերությունը, որը սկսել է մեծ քանակներով արտադրել Ֆլեմինգի հանրահայտ հայտնագործությունը` պենիցիլինը:
Մարդկությանը միտված գիտություն և հոգի
Այսօր «Անտիբիոտիչեն» ունի գրեթե 60-ամյա ավանդույթ դեղերի արտադրության ոլորտում և 150 անվանում պարունակող մեծ տեսականի, որը ներառում է 11 բուժական դասեր:
Այն հանդիսանում է Ռումինիայում ցեֆալոսպորինների ներարկման ձևեր արտադրող միակ և հակամանրէային միջոցներ արտադրող հիմնական ընկերությունը:
Արտադրանքի որակը երաշխավորվում է GMP հավաստագրով, Եվրոպական ֆարմակոպեայի համապաասխանության, ինչպես նաև FDA հավաստագրերով:
Ներկայումս «Անտիբիոտիչեն» ունի 8 GMP-հավաստագրված՝ հոսքագիծ 5 տարբեր դեղաձևեր արտադրելու համար` ներարկման լուծույթների և կախուկների փոշիներ, պատիճներ, հաբեր, քսուքներ, դոնդողներ, նրբաքսուքներ և մոմիկներ, ինչպես նաև նիստատինի ակտիվ նյութ:
2011թ. «Տոնուս-Լես» ընկերությունը ձեռք է բերել բացառիկ իրավունք Հայաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում «Անտիբիոտիչեի» որոշ դեղամիջոցների տարածման համար, ինչպես սեփական ապրանքանիշերով (Դիլվեկոր, Սիմտոն, Սուլբակտացիդ), այնպես էլ «Անտիբիոտիչեի» անվանումներով (Կլաֆեն):