AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Բեռլին-Քեմի/Մենարինի

«Բեռլին-Քեմի/Մենարինի» ընկերությունը համարվում է Իտալիայի առաջատար դեղագործական միավորության` «Մենարինի» խմբի ներկայացուցիչը Գերմանիայի, Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի տարածքում:

 

Մենարինի դեղագործական միասնությունը (Menarini Group) վայելում է հուսալի գործընկերոջ համբավը, ինչպես նոր պրեպարատների ստեղծման, այնպես էլ արդի գիտական նվաճումների մասին տեղեկատվությունների տրամադրման գործում:


«Մենարինի» խմբի երկու հիմնական ստրատեգիական ուղղություններն են` իննովացիոն հետազոտությունները և առողջապահության ոլորտում շուկայի միջազգայնացումը:

 

«Մենարինի» խումբը հարուստ է ազդեցիկ դեղորայքով, որոնք մշակվել և ստեղծվել են սեփական ուժերով և բարձր պոտենցիալով` դեղագործական ոլորտում վստահելի գործընկերներ ձեռք բերելու միտումով:

 

«Մենարինի» խմբի և «Բեռլին-Քեմի/Մենարինի» ընկերության բոլոր պրեպարատները արտադրվում են GMP (Պատշաճ Արտադրական Գործունեություն) ստանդարտներին համապատասխան:

 

«Բեռլին-Քեմի/Մենարինի» ընկերության պատմությունը ունի դարավոր սովորույթներ: Դա երկու եվրոպական հնագույն ընկերությունների զարգացման և միավորման պատմությունն է, որոնց գործունեությունը 200 տարի շարունակ նվիրված է եղել բարձրորակ դեղորայքի մշակման, ստեղծման և արտադրության վրա:

 

Ներկա պահին ընկերության գործունեությունը ծավալվում է երկու ուղղություններով` «Berlin-Chemie/Menarini Germany» & «Berlin/Chemie/Menarini International»:

«Berlin-Chemie/Menarini Germany» & «Berlin/Chemie/Menarini International»-ի տեսականին ընդգրկում է ինչպես դեղատոմսով բաց թողնվող, այնպես էլ առանց դեղատոմսի բաց թողնվող պրեպարատների լայն ընտրանի:


Ընկերությունը իրականացնում է հետևյալ պրեպարատների առաջխաղացումը`

 

  • հակադիաբետիկ միջոցներ
  • սրտանոթային դեղամիջոցներ
  • աղեստամոքսային պրոդուկտներ
  • ցավազրկողներ և ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ
  • հակաբիոտիկներ/հակաինֆեկցիոն դեղամիջոցներ
  • ուրոլոգիական և գինեկոլոգիական պրեպարատներ
  • նյարդաբանական և հոգեբուժական դեղամիջոցներ
  • առանց դեղատոմսի դուրս գրվող դեղամիջոցներ և սննդային հավելումներ
  • պարենտերալ սնուցման համար դեղամիջոցներ:


Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017