Ղազախական այս ընկերությունն ունի ավելի քան 10 տարվա պատմություն: Այսօր «Dosfarm»-ը ներկայացնում է ավելի քան 70 աշխատակից, 150-ից ավել գործընկերներ և ավելի քան 15 դեղամիջոցներ, սննդային հավելումներ, կոսմետիկ միջոցներ, որոնք ներկայացված են ոչ միայն Ղազախստանում, այլ նաև ԱՊՀ մի շարք երկրներում:
Արտադրանքի որակի հսկողությունն իրականացվում է դրա «կյանքի ցիկլի» յուրաքանչյուր փուլում՝ փաստաթղթերի մշակման ժամանակ, նախակլինիկական և կլինիկական հետազոտությունների, արտադրության, պահպանման և իրացման ընթացքում: Լավագույն հումքի, անվտանգ նյութերի և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն ապահովում են սպառողներին որակյալ և հուսալի արտադրանքի տրամադրումը:
«Տոնուս-Լես» ընկերությունը հանդիսանում է «Dosfarm» ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում 2012թ.-ից:
Լրացուցիչ տեղեկություններ «Dosfarm» ընկերության վերաբերյալ կարող եք ստանալ այցելելով՝ https://wwwnew.dosfarm.kz