1869թ. հիմնադրված «Heinz» ընկերությունը մանկական սննդի ճանաչված փորձագետ է: Օգտագործվում են միայն բնական բաղադրատարրեր և չեն օգտագործվում արհեստական բուրահաղորդիչներ, կոնսերվանտներ, գունանյութեր և ԳՄՕ:
«Heinz» ընկերությունը հետևում է վաղուց ի վեր որդեգրված փիլիսոփայությանը` «Անել ամենասովորական բաներն արտասովոր լավ»: Իր արտադրանքն արտադրում ու մատակարարում է աշխարհի ավելի քան 100 երկրներ: Ներդրված են արտադրության որակի հսկողության խստագույն համակարգեր «Heinz»-ի աշխարհի տարբեր երկրներում հիմնված գործարաններում,որտեղ կիրառվում են գիտության նորագույն նվաճումները և տեխնոլոգիական առաջխաղացումները:
Շիլաները, պուդինգներն ու ապուրներն արտադրվում են Ռուսաստանում ներդրված առաջին գործարանում, որը նախատեսված է արագ լուծվող շիլաների արտադրության համար: Գործարանը գտնվում է Գեորգիևսկ քաղաքում: Գործարանի ժամանակակից լաբորատորիան ապահովում է հումքի և պատրաստի արտադրանքի որակի և անվտանգության շուրջօրյա հսկողութուն: Շիլաների բաղադրատոմսերը մշակվում են Ռուսաստանի առաջատար մանկաբույժների և դիետոլոգների հետ համատեղ:
Պյուրեները, թխվածքաբլիթները, վերմիշելը և թեյը արտադրվում են Իտալիայում, Տիրենյան ծովի առողջարանների մոտակայքում գտնվող Եվրոպայի ամենամեծ գործարաններից մեկում: Արտադրությունն ամբողջապես ավտոմատիզացված է և իրականացվում է փակ համակարգերում, ինչն ապահովում է հիգիենիկ մաքրություն: Գործարանում ամեն օր իրականացվում են որակի ստուգման բազմատեսակ վերլուծություններ:
Արտադրական ունիկալ տեխնոլոգիաները թույլ են տալիս վերջնական արտադրանքում պահպանել բնական վիտամիններ: Արտադրանքը հարստացված է վիտամիններով և հանքային նյութերով, որոնք այդքան անհրաժեշտ են երեխաների լիարժեք աճի և զարգացման համար:
Ընտրելով «Heinz» մանկական սնունդը` Դուք կարող եք վստահ լինել բարձր որակի մեջ:
«Տոնուս-Լես» ՍՊԸ-ն համագործակցում է «Heinz» ընկերության հետ 2012թ.-ից էքսկլյուզիվ իրավունքների հիման վրա: