Պանֆարմա դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 30 տարի առաջ' 1983թ. Պիեռ-Ռիշար Դիկի կողմից Ֆուժեռ քաղաքում (Ֆրանսիա): 1999թ. ձեռք է բերել գերմանական Ռոտեքսմեդիկա դեղագործական ընկերությունը' վերածվելով Գրուպ Պանֆարմա հոլդինգի: Այսօր Պանֆարման ունի ավելի քան 400 աշխատակից, և ապրանքաշրջանառությունը կազմում է ավելի քան €120 մլն:
Մասնագիտացած է ներարկման դեղաձևերի արտադրության մեջ: Բոլոր դեղամիջոցներն արտադրվում են բացառապես Եվրոպայում' Ֆրանսիայի և Գերմանայի 3 գործարաններում:
Պանֆարման հանդիսանում է Ֆրանսիայի և Գերմանիայի բազմաթիվ բուժհաստատությունների հիմնական մատակարարը: Բացի այդ, Պանֆարմայի դեղամիջոցները ներկայացված են աշխարհի ավելի քան 80 երկրներում:
2012թ.-ից ի վեր Տոնուս-Լես ընկերությունը հանդիսանում է Պանֆարմայի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:
Մանրամասն. https://wwwwww.panpharma.eu