TONUS ELAST ընկերությունը, որը գտնվում է Լատվիայի գեղեցիկ քաղաքներից մեկում` Լիեպայում, արտադրում է բժշկական էլաստիկ պարագաների լայն տեսականի` հասարակ էլաստիկ բինտերից սկսած մինչև բարդ կորսետներ` նախատեսված հղի կանանց և կերակրող մայրերի համար:
Նման անհրաժեշտ պարագաների արտադրությունը անգնահատելի օգուտ է բերում թե’ հիվանդության կանխարգելման, թե’ օրթոպեդիկ, ռևմատիկ, անոթային և այլ հիվանդություններ բուժելու դեպքում, իսկ գեղեցիկ, էլեգանտ, հատուկ պատրաստված ներքնազգեստն անտարբեր չի թողնի ոչ մի ապագա մայրիկի:
TONUS ELAST-ի որակյալ արտադրանքը ծառայում է մարդու առողջությանը և մեծ պահանջարկ է վայելում ոչ միայն Լատվիայում, այլ նաև նրա սահմաններից դուրս:
Մեր մարտավարությունն է`չբավարարվել ձեռք բերվածով, այլ շարժվել դեպի առաջ: Մենք միշտ ուրախ ենք համագործակցել Ձեզ հետ:
TONUS ELAST-ի արտադրանքը մշակվում է շուկայական հետազոտությունների հիման վրա` անհապաղ համագործակցելով բժիշկների հետ, և անցնում է կլինիկական թեստավորում: Արտադրանքը իր բարձրակարգ որակի արդյունքում արժանացել է ամենաբարձր գնահատականի բազմաթիվ բուժհաստատությունների և կենտրոնների կողմից:
TONUS ELAST-ի արտադրանքի որակի ապահովումը պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր արտադրված ապրանք գտնվում է խիստ հսկողության տակ արտադրության ընթացքի ցանկացած շրջանում: Իսկ արտասահմանում արտադրանքի տարածումը ենթարկվում է տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների բազմաթիվ բժշկական հետազոտությունների և հավաստագրումների: TONUS ELAST-ը երաշխավորում է իր արտադրանքի բարձր որակ` համեմատաբար ցածր գնով:
“ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ” ՍՊԸ-ն սկսած 2000թ.-ից սերտորեն և բարեհաջող կերպով համագործակցում է TONUS ELAST ընկերության հետ, որի բարձրորակ, բազմատեսակ և օգտակար արտադրանքի ներմուծումը Հայաստան շատ կարճ ժամանակում բավականին լուրջ տեղ գրավեց բժշկական պարագաների շարքում:
Մեր համագործակցությունը TONUS ELAST-ի հետ հնարավորություն ընձեռեց օգնել օրթոպեդիկ, ռևմատիկ, տարբեր այլ հիվանդություններով տառապող մարդկանց:
Մեր բարեհաջող աշխատանքի արդյունքում TONUS ELAST-ի արտադրանքը գոհունակությամբ ընդունվում է Հայաստանի բնակչության կողմից, իսկ ծառայել ժողովրդին և ապահովել նրա առողջ կենսակերպը` ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է:
Հայաստանում TONUS ELAST ընկերության պաշտոնական դիստրիբյուտորն է`
«Տոնուս-Լես» ՍՊԸ