AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Թրոջ

«Troge Medical GmbH» գերմանական դեղագործական ընկերություն է։ Արծվի գլուխ պատկերող ապրանքանշանով բժշկական սարքավորումները մատակարարվում են մեծածախ առևտրով զբաղվող գործարարներին ավելի քան 110 երկրներում։ Որակի ամենաբարձր չափանիշներն ու ճկունությունն ընկերության գործելակերպի հիմքն են։ Ընկերությունում ներկայացված հիմնական բժշկական խնամքի խմբին պատկանող դեղամիջոցները, որոնց մեջ ներառված են հակաբորբոքային, ցավազրկող և մալարիայի դեմ դեղամիջոցներ, երաշխավորվում են Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից։

Բժշկական սարքավորումների խմբում ընկերությունը կենտրոնացած է հիմնականում միանվագ օգտագործման սարքավորումների վրա՝ մասնավորապես՝ ներարկիչներ և կատետորներ, ներլվացող սարքավորումներ, վիրաբուժական ձեռնոցներ և վիրահատական տարածքում օգտագործվող այլ մեկանգամյա օգտագործման պարագաներ և սարքավորումներ։

Ընկերությունն իրականացնում է մեծածախ մատակարարում աշխարհի ավելի քան 110 երկրներում. լոգիստիկայի պատշաճ միջոցները կենսական անհրաժեշտություն ունեն առաքման համար։ Համբուրգում գործող առանձին բաժանմունքը գերազանց իրականացնում է ամբողջ գործընթացի կառավարումը՝ սկսած պահեստավորումից, փոխադրումից՝ մինչև մեծածախ մատակարարում։

Ներքին բարձր որակի ստանդարտների և հուսալիության շնորհիվ ընկերության ապրանքներն արագորեն դառնում են կայուն բրենդ։

Գործունեության հենց սկզբից ընկերությունն իր գործընկերների հետ հիմնեց երկարաժամկետ և հուսալի փոխհարաբերություններ, ինչը հետագայում դարձավ իր փիլիսոփայության մի մասը։ Ամբողջ աշխարհում ընկերությունը վայելում է մեծ վստահություն և ճանաչում։

«Troge Medical GmbH» որակյալ բժշկական ապրանքներ և սարքավորումներ մատակարարելու գործում բնութագրվում է հուսալիության բարձր մակարդակով։

Ծառայությունները ներառում են պատշաճ մասնագիտացած խորհրդատվություն՝ ըստ անհատական պահանջի։

Արտադրության միջոցով հումքից մինչև «Troge» բրենդի բժշկական ապրանքներ վերածվելու ամբողջական գործընթացը ենթակա է որակի խիստ ստուգման։

Փորձերը կատարվում են համաձայն միջազգային ստանդարտների` EP, BP, USP, DIN EN և ISO։

Ընկերությունը հենվում է և որակի ապահովման բաժնի ու անկախ լաբորատորիաների արդյունավետ գործունեության վրա։ Մանրակրկիտ փորձերի են ենթարկվում բոլոր ապրանքները՝ յուրաքանչյուրի վերաբերյալ առանձին ցուցումներով։ «Troge Medical GmbH» ընկերությունը հավաստագրված է՝ համաձայն ISO 9001 և EN ISO 13485 չափանիշների։

Բոլոր ապրանքները կրում են CE նշանը։ Այս նշանը գործում է ամբողջ Եվրոպայում և առկա է ընկերության բոլոր բժշկական արտադրանքների վրա։

Եվրոպական միության երկրներում այս նշանը համարժեք է պաշտոնական հաստատմանը։ Դա նաև որակի նշան է, որը հեշտացնում է ոչ ԵՄ երկրներում գրանցման գործընթացը։

Ընկերությունը ունի և´ դեղամիջոցների, և´ բժշկական սարքավորումների արտադրության հնարավորություն ոչ միայն Գերմանիայում, այլ նաև ԵՄ երկրներում և Ասիայում։

«Troge Medical GmbH» ընկերությունը գերմանական արտադրող է, որը ենթակա է ԵՄ կարգավորումներին, լիցենզիաների տրամադրմանը՝ միայն համագործակցության նախապայմանով գործընկերներ ընտրելու համար։

Լիցենզավորված գործընկերների հետ միասին, ընկերության աշխատակիցները տվյալ տարածքում մշտապես հսկում են բոլոր գործընթացները` որակը բարելավելու նպատակով: Այսպիսով, ռեսուրսներն արդյունավետ են օգտագործվում։

Հայաստանում «Troge Medical GmbH» դեղագործական ընկերության պաշտոնական դիստրիբյուտորն է` «Տոնուս-Լես» ՍՊ Ընկերությունը:



Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017