«Տոնուս-Լես» ընկերությունը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ երկու տարի անընդմեջ անցկացնում է բարեգործական ակցիաներ։ 2008թ. հունիսի 1-ին Երևանի բոլոր մանկական պոլիկլինիկաներում ընկերության բժշկական ներկայացուցիչները «Ազատագրվենք հելմիտներից» կարգախոսի ներքո զրույցներ են անցկացրել երեխաների ծնողների հետ՝ հիգիենայի կանոնների վերաբերյալ, ինչպես նաև երեխաներին տրամադրել նվերներ։
2009թ. հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, ընկերության աշխատակիցներն այցելել են Ռ.Գ. Յոլյանի անվան Մանկական Արյունաբանական կենտրոն։ Հրավիրված ծաղրածուների մասնակցությամբ «Տոնուս-Լես» ընկերությունը կենտրոնի փոքրիկ հիվանդների տոնը դարձրեց ուրախ և հագեցած: Փոքրիկների համար պատրաստված էր նվերենր՝ ընկերության կողմից:











































