«Տոնուս-Լես» ընկերությունը անցկացրեց արդեն ավանդական դարձած միջոցառումների շարք՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։
2010թ. մայիսի 31-ին գրասենյակի շենքի տարածքում կազմակերպվեց ուրախ տոնախմբություն՝ ծաղրածուների մասնակցությամբ և նվերների հանձնումով։ Բացի ուրախ երգերի և պարերի կատարումից, երեխաները լսեցին բժիշկ Այբոլիտի խորհուրդները, ծանոթացան հիգիենայի կանոններին։ Տոնախմբությանը ներկա էին ինչպես աշխատակիցների, այնպես էլ հարևանությամբ ապրող երեխաները։ Պուրակի ծառերի տակ իր ժամին էր սպասում անակնկալը՝ երեխաների համար նախատեսված պաղպաղակը։ Տոնախմբությունը հաջողված էր։
2010թ. հունիսի 1-ին «Տոնուս-Լես» ընկերության բժշկական ներկայացուցիչները, ավանդույթի համաձայն, «Ազատվենք հելմինտներից» ակցիայով այցելեցին Երևան քաղաքի մանկական պոլիկլինիկաներ։ Պոլիկլինիկաների փոքրիկ այցելուները նվեր ստացան հիգիենայի կանոնների մասին ուսոցողական բնույթի ներկագրքեր։ Ծնողների հետ անցկացվեվին կանխարգելման և բուժման մասին բացատրական զրույցներ։ 2010թ. հունիսի 2-ին «Տոնուս-Լես» ընկերությունն ակտիվորեն մասնակցեց «Երեխաների օգնության կենտրոն» հիմնադրամի կազմակերպած ակցիային։ Այդ միջոցառման նպատակն էր ծնողազուրկ երեխաների համար միջոցներ հավաքելը։ «Տոնուս-Լես» ընկերությունը բարեգործական վաճառքի ներկայացրեց համապատասխան ապրանքներ, հավաքված բոլոր միջոցները փոխանցվեցին «Երեխաների օգնության կենտրոն» հիմնադրամին։
Նոր Խարբերդի հատուկ մանկատան սաները Երեխաների պաշտպանության միջազգային օրը նաև նվերներ ստացան «Տոնուս-Լես» ընկերությունից, իսկ մանկատան դեղատուփը համալրվեց ընկերության նոր դեղերով և վիտամիններով։























































