Ավելի քան 100 առաջատար դիվանագետներ, գործարարներ, ֆինանսիստներ, գիտնականներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ և հասարակական գործիչներ բազմաթիվ երկրներից` Ավստրիա, Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Բուլղարիա, Սերբիա, Ռումինիա, Էստոնիա, Ռուսաստանի Դաշնություն, Հայաստանի Հանրապետություն, Ուկրաինա, Ղազախստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Եգիպտոս, Թուրքիա, Նիգերիա, Վրաստան, Մոլդովա, Տաջիկիստան և այլն, ներկայացրեցին նշված երկրների բարձրաշխարհիկ հասարակությունը:
Այս պատվաբեր մրցանակը տրվում է այն կազմակերպություններին, որոնք բազմիցս ապացուցել են իրենց կողմից տրամադրված ծառայությունների բարձր որակն ու մրցունակությունը: Սույն անվանակարգի առաջադրումը հիմնվում է Եվրոպայի Բիզնեսի Գագաթնաժողովի կողմից ծավալված հետազոտությունների վիճակագրական տվյալների վրա:
«Տոնուս- Լես» ընկերությունն իր տասնամյա գործունության ընթացքում հավատարիմ է եղել իր կարգախոսին`«Կենսունակության և առողջության գրավական», մշտապես իր սպառողին տրամադրելով որակյալ դեղորայք և բժշկական պարագաներ: Այս մրցանակը հերթական անգամ ապացուցում է «Տոնուս- Լես» ՍՊԸ-ի կողմից տրամադրվող ծառայությունների համապատասխանությունը որակի եվրոպական չափանիշներին:
Գագաթնաժողովը փակվեց XLVII “International Socrates Award Ceremony” մրցանակաբաշխությամբ` Եվրոպայի Բիզնեսի Գագաթնաժողովի պատվաբեր մրցանակների շնորհմամբ:

















































