Արմենիա Մարիոթ հյուրանոցային համալիրը մայիսի 14-ին և 15-ին կազմակերպել էր «Ամենամյա Հարսանյաց Ցուցահանդես – Վաճառք», որը տեղի ունեցավ Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ շքասրահում։ Ցուցահանդեսին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև «Տոնուս-Լես» ընկերությունը իր լատվիական «Տոնուս Էլաստ» ապրանքանիշի՝ հղիների և կերակրող մայրերի համար նախատեսված հատուկ պարագաներով։
Նմանատիպ ցուցահանդեսները հնարավորություն են տալիս Հայաստանյան շուկայում իրենց հաստատուն դիրքն ունեցող ընկերություններին և պարզապես մարդկանց ներկայացնելու իրենց ծառայությունները, նորամուծություններն ու շահավետ առաջարկները։
Այս ցուցահանդեսին «Տոնուս Էլաստ» ընկերությունը ևս առիթ ուներ հպարտանալու իր նոր տեսականիով` ներքնազգեստ նախատեսված կերակրող մայրերի համար` "Fashion" ոճով։
news-wedding-3 Նոր տեսականին ստեղծելու հիմքում ընկած է` բավարարել այն կանանց պահանջները, ովքեր արդեն գնահատել են մայրանալու առավելությունը։
«Տոնուս Էլաստ» - ԳԵՂԵՑԻԿ ՄԱՅՐԻԿ, ԱՌՈՂՋ ԲԱԼԻԿ










































