Մանկապարտեզի սաները`թվով 300 երեխա, հյուրերին զարմացրեցին իրենց եռագույն զգեստներով, ռազմահայրենասիրական երգով ու պարով:
Պատվավոր հյուրերի ցանկում էին նաև Շենգավիթ և Էրեբունի վարչական համայնքների ղեկավարները:
Միջոցառման գլխավոր հովանավորն էր «Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը:
Միջոցառման ավարտին, «Տոնուս-Լես» դեղագործական ընկերության ներկայացուցիչը, ընկերության և հիմնադիր նախագահ՝ Լևոն Հակոբյանի անունից շնորհավորեց մասնակիցներին՝
Էրեբունի - Երևան տոնի կապակցությամբ և բոլոր ներկա գտնվող երեխաներին հանձնեց ընկերության կողմից պատրաստված նվերներ՝ «Հայնց» ֆիրմայից - մանկական թխվածքաբլիթներ, համեղ և առողջարար շիլաներ և փուչիկներ:
141 մանկապարտեզի տնօրեն՝ Լուսինե Մատինյանը մանկապարտեզի աշխատակազմի, ծնողների և իր կողմից շնորհակալություն հայտնեց գլխավոր հովանավորին և հանձնեց շնորհակալագիր:
Նշենք նաև, որ «Տոնուս-Լես» ընկերությունը հանդիսանում է «Հայնց/Heinz» մանկական բրենդի միակ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:











































