«Տոնուս-Լես» ընկերությունը ս.թ. հոկտեմբերի 12-ին կազմակերպել էր սեմինար էնդոկրինոլոգների համար՝ «Անգիոտենզինային ընկալիչների պաշարիչների (սարտանների) դերը դիաբետիկ նեֆրոպաթիայի բուժման մեջ» թեմայով:
Սեմինարը վարում էր Հայաստանի առաջատար էնդոկրինոլոգներից մեկը՝ Էրեբունի ԲԿ էնդոկրինոլոգիական բաժնի վարիչ Էլզա Մ. Հայրապետյանը seminar 2, ով ներկայացրեց շաքարային դիաբետի ժամանակ երիկամների ախտահարման ռիսկի գործոնները, պատճառները, զարգացման մեխանիզմները և ժամանակակից ախտորոշման ու բուժման եղանակները:
Առանձին ներկայացվեց սարտանների դերը դիաբետիկ նեֆրոպաթիայի բուժման մեջ՝ ընդգծելով նոր արդյունավետ դեղամիջոցի՝ Ռիկարդոնի առանձնահատկություններն ու առավելությունները:
Այնուհետև եղավ ակտիվ քննարկում, մասնակիցները տվեցին հարցեր և ստացան հանգամանալից պատասխաններ: Սեմինարի վերջում բժիշկները ցանկություն հայտնեցին, որ նման սեմինարները կրեն պարբերական բնույթ:











































