«Տոնուս-Լես» ընկերությունը 2013 թվականի դեկտեմբերի 22–ին մասնակցեց Best Western Congress հյուրանոցի մեծ դահլիճում տեղի ունեցող «Բարև, մայրի´կ» ամսագրի կողմից կազմակերպված ցուցահանդես-վաճառքին , որը նվիրված էր մայրանալ պատրաստվող և արդեն մայրիկ դարձած կանանց:
Հյուրերին դիմավորեց Ձմեռ պապիկը, որն էլ ազդարարեց տոների սկիզբը: Ցուցահանդեսում ներկայացված էին տոները խորհրդանշող տաբեր պարագաներ, ինչպես նաև կանանց և երեխաների համար նախատեսված հագուստ, կոսմետիկա, խնամքի պարագաներ, զարդեր, մանկական խաղալիքներ և այլն: Ցուցահանդես-վաճառքին մասնակցում էին 30 տարբեր ընկերություններ:
Միջոցառումը յուրօրինակ հնարավորություն դարձավ բոլոր ներկայացուցիչների՝ ծնողների, երեխաների ու նաև մեզ համար՝ մեր հաճախորդների հետ հերթական անգամ շփվելու ու նոր ընկերներ ձեռք բերելու:











































