«Տոնուս-Լես» ընկերությունը , ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի 2015 թվականի հոկտեմբերի 8-11-ը մասնակցեց Համահայկական միջազգային բազմաբնույթ ցուցահանդես-վաճառքին (PANARMENIAN EXPO 2015) , իսկ հոկտեմբերի 16-18-ը՝ գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդեսին (ARMPRODEXPO 2015):
«Տոնուս-Լես» ընկերությունը այս տարի ներկայացավ իր ապրանքանիշերով՝ Արծաթացողով և Տաուտոնուսով, Heinz մանկական սնունդով՝ որի միակ և պաշտոնական ներկայացուցիչն է ՀՀ-ում, FDA Lab փորձարկման լաբորատորիայով և Տոնուս-Լես արտադրանքի սերտիֆիկացման մարմնով:
Միջոցառումը յուրօրինակ հնարավորություն դարձավ բոլոր ներկայացուցիչների՝ արտադրողների, սպառողների ու նաև մեզ համար հերթական անգամ շփվելու ու նոր գործընկերներ ձեռք բերելու հարցում:











































