Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, ‹‹Տոնուս-Լես›› ընկերությունը "Heinz" ապրանքանիշով մասնակցեց ‹‹Երազանքների քաղաք›› ցուցահանդեսին: "Heinz" մանկական բրենդի ուրախ գետաձիուկը շրջեց Հաղթանակի զբոսայգում և Հյուսիսային պողոտայով՝ փուչիկներ և նվերներ բաժանելով փոքրիկներին:
Հյուսիսային պողոտայում "Heinz" գետաձիուկի մասնակցությամբ կազմակերպվեց մրցույթ մայրիկների և իրենց բալիկների համար, իսկ հաղթողները ստացան հատուկ նվերեներ "Heinz" ընկերության կողմից:
Շատ ուրախ ենք, որ կարողացանք գունավորել փոքրիկների տոնը և ժպիտներ պարգևել նրանց:










































