«Մեդոքեմի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1976 թվականին Կիպրոսում:
Այն զբաղվում է բրենդավորված ջեներիկ կամ սուպեր ջեներիկ դեղամիջոցների հետազոտությամբ, գրանցմամբ, արտադրությամբ, առաջխաղացմամբ և շուկայում բաշխմամբ:
Այսօր «Մեդոքեմի»-ն ունի 13 դեղարտադրության գործարաններ, որոնցից 9-ը Կիպրոսում են, 1-ը Նիդերլանդներում և 3-ը՝ Վիետնամում:
«Մեդոքեմի»-ն իրականացնում է իր գործունեությունը համաձայն խստագույն չափորոշիչների և ամբողջովին համապատասխանում է Եվրոպական չափանիշներին:
«Մեդոքեմի»-ն ''Medicines for Europe''-ի հիմնադիր անդամներից է: