ՋԻ ԷՄ ՓԻ «GM Pharmaceuticals» ընկերությունը գտնվում է Թբիլիսիում, Վրաստան: Ընկերությունը ողջ տարածաշրջանում դեղագործությամբ զբաղվող միակ ընկերությունն է, որն ունի գործարան, որը ներառում է պատրաստի պինդ դեղաձևերի արտադրական ողջ ցիկլը՝ համապատասխան GMP չափանիշներին:
Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, ընկերությունը արտադրում է հաբեր, թաղանթապատ դեղահատեր, փորձանմուշներ և կարծր ժելատինային պատիճներ:
ՋԻ ԷՄ ՓԻ ընկերությունը պայմանագրային արտադրության հիմունքներով համագործակցում է մի շարք առաջատար եվրոպական արտադրողների և ներմուծողների հետ:
ՋԻ ԷՄ ՓԻ ընկերությունը արտահանում է ավելի քան 100 անուն արտադրանք դեպի աշխարհի 10 երկրներ, այդ թվում` Լիբիա, Հայաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան և այլն:
ՋԻ ԷՄ ՓԻ ընկերությունը արտադրում է պատրաստի դեղաձևեր՝ նախատեսված տարածաշրջանային շուկաների համար՝ շվեյցարական ընկերությունների՝ Լալեման Ֆարմա, Հոֆման Լա Ռոշ լիցենզավորման ներքո: