Վիտամեկ ԱՄՆ ընկերությունը հիմնադրվել է 2000թ. Վիգեն Մոմջյանի կողմից, ում ոգեշնչման առարկան եղել է երեխաների համար ստեղծել վիտամինամիներալային ժելե-կոնֆետներ, որոնք կլինեն անվտանգ, օգտակար, կպարունակեն միայն բնական գունանյութեր և համանյութեր, չեն պարունակի ժելատին (բուսակերների համար) և, ոչ պակաս կարևորը, կլինեն շատ համեղ:
Այսօր Վիտամեկ ԱՄՆ ընկերությունը հայտնի է դարձել իր Գամի Քինգ մուլտիվիտամինային ժելե-կոնֆետներով ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի մոտ 30 երկրներում' այդ թվում նաև Հայաստանում:
Գամի Քինգը հպարտորեն կրում է «Made in USA» գրությունը: Այն արտադրվում է Կալիֆորնիայում' 160 հազ. քառակուսի ֆութ մակերեսով գործարանում, որտեղ աշխատում է 175 բարեխիղճ ու գիտակ աշխատակիցներից կազմված որակավորված թիմ: Մեկ օրում արտադրվում է 10 միլիոն ժելե-կոնֆետ:
Վիտամեկ ԱՄՆ-ի գիտահետազոտական թիմը բաղկացած է երիտասարդ, նվիրյալ, տոկուն գիտնականներից, ովքեր լավ են հասկանում երեխաների առօրյա կարիքները և մեծ փորձ ունեն մանկական ֆիզիոլոգիայում, սննդաբանության և հոգեբանության մեջ: Այդ է պատճառը, որ Գամի Քինգը շատ արագ դառնում է ոչ միայն երեխաների, այլ նաև իրենց ծնողների սիրված «վիտամինը»:
2011թ.-ից Վիտամեկ ԱՄՆ ընկերությունն իր Գամի Քինգ վիտամինների բացառիկ ներկայացուցչությունը Հայաստանում վստահել է Տոնուս-Լես ընկերությանը:
Մանրամասն. https://wwwwww.gummiking.com, https://wwwwww.zanonvitamec.com