«Աստելլաս»-ը աշխարհի առաջատար 20 դեղագործական ընկերություններից մեկն է:
Լինելով երիտասարդ և հեռանկարային ընկերություն՝ «Աստելլաս»-ը ձգտում է բարելավել մարդկանց կյանքի որակը և հանրությանը ապահովել վստահելի դեղորայքով:
Ընկերությունը հիմնադրվել է 2005թ. ճապոնական երկու ամենախոշոր դեղագործական ընկերությունների՝ «Յամանուչիի» և «Ֆուջիսավայի» պատմական հիմքի վրա:
Դեղագործական մի շարք ոլորտներում էլ այսօր «Աստելլաս»-ը շարունակում է զարգացնել առաջին դասի դեղորայքի արտադրությունը:
«Աստելաս»-ը ծավալում է իր գործունեությունը հետևյալ ուղղություններով՝ տրանսպլանտոլոգիա, ուրոլոգիա, վարակաբանություն և ցավի կառավարում: