AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

«Արծաթացող» ապրանքանիշը նանոտեխնոլոգիական համաժողովում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի հետ համատեղ, 2017թ. սեպտեմբերի 22-23-ը Երևանում` անցկացվում էր նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական համաժողովը:

 

Համաժողովը կազմակերպվել էր Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը» (“Support to SME Development in Armenia” (SMEDA) ծրագրի շրջանակում` Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) աջակցությամբ:

 

Համաժողովի 2-րդ օրը «Տոնուս-Լես» ընկերության ներկայացուցիչը ներկայացրեց «Արծաթացող» ապրանքանիշը, որն արծաթի նանոմասնիկներ պարունակող հակասեպտիկ և հակասնկային միջոց է:

 

Համաժողովը գործընկերային կապեր հաստատելու գերազանց հարթակ էր գիտատեխնոլոգիական և գործարար հանրության համար, որի վառ վկայությունն են համաժողովի ավարտին ստորագրված երեք հուշագրերը:

 

Համագործակցության մտադրության վերաբերյալ հուշագիր է ստորագրվել նաև «Տոնուս Լես» և «Էքզիր Նանո Սինա» ընկերությունների միջև։

 

Հուշագիրը ստորագրել են՝ «Էքզիր Նանո Սինա» ընկերության տնօրեն Մահմուդ Ռեզա Ջաաֆարին և «Տոնուս Լես» ընկերության ներկայացուցիչ Կարինա Գևորգյանը: 



Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017