AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Ֆլորա

«Ֆլորա» ընկերության առաքելությունն է մասնակցել երկրագնդի վրա մարդկանց էվոլյուցիոն զարգացման շարունակական գործընթացին՝ ուղղված համընդհանուր ներդաշնակությանը, խաղաղությանը և կատարելագործմանը:

 

Ընկերությունը մատակարարում է ապրանքներ և ծառայություններ՝ նպաստելով մարմնի և հոգու մաքրմանը:

 

«Ֆլորա Մանուֆեքչրինգ և Դիստրիբյութինգ» ՍՊ Ընկերությունը ստեղծվել է Բերնաբի քաղաքում 1965 թվականին և ամբողջությամբ պատկանում է Թոմաս Գրեյդերին, ով հանդիսանում է 3-րդ սերնդի ձեռնարկատեր առողջապահական ասպարեզում:

 

Թոմաս Գրեյդերը շարունակում է իր հայտնի պապիկի՝ Օտտո Գրեյդերի՝ ով «Սալյուս Հաուս» աշխարհահռչակ գերմանական ընկերության հիմնադիրն է (1916թ.)  և  իր հայրիկի՝ Օտտո Գրեյդեր կրտսերի գործը, ով «Սալյուս Հաուս»-ը դարձրեց  ամենահարգված ընկերություններից մեկը՝ բարձրորակ հեղուկ կազդուրիչների, բուժիչ  թեյերի, թուրմերի և  հաբերի արտադրության բանգավառում:

 

Ներկայումս ընկերությունը հանդիսանում է Հյուսիային Ամերիկայի բիոակտիվ հավելումներ արտադրող առաջատար ընկերություններից մեկը և հայտնի է իր բարձրորակ սննդային հավելումներով, բուսական էքստրակտներով, տարատեսակ սերմերի չզտված յուղերով և եվրոպական կազդուրիչներով: Այսօր աշխարհի գրեթե բոլոր երկրներում «Ֆլորա» ընկերության արտադրանքը ներկայացված է:

 

«Ֆլորա»-ն շարունակում է իր նորարարություններն արտադրանքի զարգացման և էկոլոգիապես մաքուր արտադրական գործընթացների բնագավառում: Բնական միջոցների արտադրության բնագավառում ընկերությունն արժանացել է բազմաթիվ պարգևների և պահպանում է իր առաջատարի դիրքը՝ հավատարիմ մնալով իր նպատակին՝ առաջարկել միայն բարձրորակ ֆորմուլաներ:

 

Ինչպես Flora™ ապրանքանիշն, այնպես էլ Udo's Choice® ապրանքների շարքն, ունեն բարձր գնահատում և համաշխարհային մասշտաբով մեծ պահանջարկ: Flora™-ը տեղաբաշխում և վաճառում է  իր  բուսական միջոցները  և  արտադրանքը ավելի քան 50 երկրներում և առավել լայն տարածում ունի հատկապես Եվրոպայում և Մեքսիկայում:

 

«Տոնուս-Լես» ընկերությունը հանդիսանում է «Ֆլորա Մանուֆեքչրինգ և Դիստրիբյութինգ» ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:

 

Ավելին՝  https://www.florahealth.com/



Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017