«Ֆլորա» ընկերության առաքելությունն է մասնակցել երկրագնդի վրա մարդկանց էվոլյուցիոն զարգացման շարունակական գործընթացին՝ ուղղված համընդհանուր ներդաշնակությանը, խաղաղությանը և կատարելագործմանը:
Ընկերությունը մատակարարում է ապրանքներ և ծառայություններ՝ նպաստելով մարմնի և հոգու մաքրմանը:
«Ֆլորա Մանուֆեքչրինգ և Դիստրիբյութինգ» ՍՊ Ընկերությունը ստեղծվել է Բերնաբի քաղաքում 1965 թվականին և ամբողջությամբ պատկանում է Թոմաս Գրեյդերին, ով հանդիսանում է 3-րդ սերնդի ձեռնարկատեր առողջապահական ասպարեզում:
Թոմաս Գրեյդերը շարունակում է իր հայտնի պապիկի՝ Օտտո Գրեյդերի՝ ով «Սալյուս Հաուս» աշխարհահռչակ գերմանական ընկերության հիմնադիրն է (1916թ.) և իր հայրիկի՝ Օտտո Գրեյդեր կրտսերի գործը, ով «Սալյուս Հաուս»-ը դարձրեց ամենահարգված ընկերություններից մեկը՝ բարձրորակ հեղուկ կազդուրիչների, բուժիչ թեյերի, թուրմերի և հաբերի արտադրության բանգավառում:
Ներկայումս ընկերությունը հանդիսանում է Հյուսիային Ամերիկայի բիոակտիվ հավելումներ արտադրող առաջատար ընկերություններից մեկը և հայտնի է իր բարձրորակ սննդային հավելումներով, բուսական էքստրակտներով, տարատեսակ սերմերի չզտված յուղերով և եվրոպական կազդուրիչներով: Այսօր աշխարհի գրեթե բոլոր երկրներում «Ֆլորա» ընկերության արտադրանքը ներկայացված է:
«Ֆլորա»-ն շարունակում է իր նորարարություններն արտադրանքի զարգացման և էկոլոգիապես մաքուր արտադրական գործընթացների բնագավառում: Բնական միջոցների արտադրության բնագավառում ընկերությունն արժանացել է բազմաթիվ պարգևների և պահպանում է իր առաջատարի դիրքը՝ հավատարիմ մնալով իր նպատակին՝ առաջարկել միայն բարձրորակ ֆորմուլաներ:
Ինչպես Flora™ ապրանքանիշն, այնպես էլ Udo's Choice® ապրանքների շարքն, ունեն բարձր գնահատում և համաշխարհային մասշտաբով մեծ պահանջարկ: Flora™-ը տեղաբաշխում և վաճառում է իր բուսական միջոցները և արտադրանքը ավելի քան 50 երկրներում և առավել լայն տարածում ունի հատկապես Եվրոպայում և Մեքսիկայում:
«Տոնուս-Լես» ընկերությունը հանդիսանում է «Ֆլորա Մանուֆեքչրինգ և Դիստրիբյութինգ» ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:
Ավելին՝ https://www.florahealth.com/