«Ավերսի-Ռացիոնալ» ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին Վրաստանում:
Այն եվրոպական ստանդարտներին համապատասխանող խոշոր դեղագործական ձեռնարկություն է, որն արտադրում է անվտանգ, արդյունավետ, մատչելի և բարձրորակ արտադրանք՝ ստեղծելով կայուն աշխատատեղեր, միաժամանակ ընդլայնելով իր արտադրական տարածքները, ինչը կապված է արտադրանքի նկատմամբ պահանջարկի աճի հետ:
Կազմակերպությունն իր առաջին արտադրանքը թողարկել է 2005 թ-ին, իսկ ներկայումս ունի մոտ 200 տեսակ արտադրանք՝ հաբեր, պատիճներ, օշարակներ, էմուլսիաներ, սուսպենզիաներ, կաթիլներ, հեղուկներ, ներարկվող լուծույթներ, փոշիներ, գելեր և քսուքներ:
Ապրանքների իրացումն իրականացվում է ինչպես տեղական շուկայում, այնպես էլ Ասիական, Աֆրիկական և Եվրոպական մի շարք երկրներում: Ընկերությունն ունի նաև որակի հսկողության գերժամանակակից ֆիզիկաքիմիական և մանրէաբանական լաբորատորիա:
«Ավերսի-Ռացիոնալ»-ը մշատպես կատարելագործվում է և ձգտում բավարարել իր հաճախորդների պահանջները: Կազմակերպության ճիշտ մոտեցումն ու քաղաքականությունն ապահովում են բարձր պահանջարկ ոչ միայն վրացական շուկայում, այլ նաև արտաքին շուկաներում, ինչը նրա հուսալիության և բարձր որակի արդյունքն է:
2017թ.-ից «Տոնուս-Լես» ընկերությունը հանդիսանում է «Ավերսի-Ռացիոնալ»-ի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստամում:
Ավելին՝ https://wwwhttps://wwwwww.rational.ge/en/302/