«Սերվիե»-ն միջազգային, անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է,
որի գլխավոր գրասենյակը տեղակայված է Ֆրանսիայի Սյուրեն քաղաքում: Ընկերությունը ձգտում է ստեղծել գալիք
սերունդների համար մի աշխարհ, որտեղ որակյալ առողջապահությունը մատչելի կլինի բոլորի համար: Այսօր «Սերվիե»-ն ունի 21 700 աշխատակիցներ ամբողջ աշխարհում և ներկայացուցչություններ 149 երկրներում: Ընկերությունը հանդիսանում է սրտանոթային հիվանդությունների բուժման առաջատարը` զբաղեցնելով պատվավոր 2-րդ տեղը Եվրոպայում և 8-րդը՝ աշխարհում, ինչպես նաև հանդիսանում է առաջատար օնկոլոգիայի բնագավառում, ինչը դար-ձել է վերջին տարիներին գերակա առաջնահերթություններից մեկը կազմակերպության համար: Հարկ է նշել նաև, որ «Սերվիե»-ն արտադրում է նաև բարձրո¬րակ վերարտադրված դեղեր: Ընկերության դեղերը աշխարհում օգտագործում է օրական ավելի քան 94 միլիոն մարդ:
«Սերվիե» և «Տոնուս-Լես» ընկերությունները սկսել են իրենց Էքսկլյուզիվ համագործակցությունը 2018թ-ին: