«Ակտավիս»-ը գլոբալ միջազգային դեղագործական ընկերություն է, որը աշխարհում զբաղեցնում է
երրորդ խոշորագույն տեղը ջեներիկ (օրիգինալ) դեղերի արտադրության ոլորտում: Այն զբաղվում է ջեներիկ,
բրենդային և բիոէկվիվալենտ ապրանքների մշակմամբ, արտադրությամբ և դիստրիբյուցիայով:
Ընկերության պորտֆելը ներառում է ավելի քան 750 ապրանքներ: Դեղերը արտադրվում են 32 դեղագործական
գործարաններում ՊԱԳ (GMP) ստանդարտներին, Եվրոպական միության և ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության
(FDA) պահանջներին համապատասխան, ինչը հանդիսանում է արտադրանքի անվտանգության երաշխիք:
«Ակտավիս»-ը զբաղվում է դեղամիջոցների սեփական մշակմամբ, ներառյալ ինովացիոն 18 հետազոտական
կենտրոններում, որոնք տեղակայված են ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում: Ընկերությունը նպաստում է
բժշկության զարգացմանը` կազմակերպելով ցուցահանդեսներ, կոնֆերանսներ և սիմպոզիաներ: Այն համագործակցում է
մի շարք բարեգործական կազմակերպությունների հետ:
«Ակտավիս»-ը մեծ ջանքեր է գործադրում շրջակա միջավայրի պաշտպանության համար: Վերջինս նախատեսում է զգալի ներդրումներ
կատարել այդ ոլորտում: Սա էական գործոն է առաջատար միջազգային ջեներիկ ընկերության իմիջի ստեղծման և պահպանման համար,
ինչը ապահովում է վերջին սերնդի դեղամիջոցների օպերատիվ կերպով և մատչելի գներով շուկա դուրս գալու գործընթացին: