ՊԱՇՏՈՆ՝ Դեղերի արտադրության տեխնոլոգ
ԴՐՈւՅՔ՝ Լրիվ
ՏԵՎՈՂՈւԹՅՈւՆ՝ Երկարաժամկետ
ՎԱՅՐ՝ Երևան, Հայաստան
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈւՄՆԵՐ`
- Դեղագիտության, դեղագործության կամ քիմիայի մագիստրոսի աստիճան
- ՊԱԳ սկզբունքների իմացություն
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- Համակարգչի իմացություն (MS Office)
- Պատասխանատվության բարձր զգացում
- Աշխատանքները պլանավորելու և կազմակերպելու ունակություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Թիմում աշխատելու ունակություն
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Դեղերի և կենսաբանական ակտիվ հավելումների (ԿԱՀ) արտադրության նախապատրաստական
աշխատանքների իրականացում, սպեցիֆիկացիաների ուսումնասիրում, անհրաժեշտ նյութերի պահանջագրի կազմում
- Նյութերի կշռում, նախապատրաստում
- Սարքավորումների նախապատրաստում, արտադրությունից առաջ դրանց ախտահանում
- Արտադրության գործընթացը գրված հրահանգներին համապատասխան իրականցում
- Անվտանգ և մաքուր աշխատանքի իրականացում, համապատասխան ՊԱԳ սկզբունքներին
գրված գործողությունների ստանդարտ ընթացակարգերին և օրենսդրությանը
- Սարքավորումների շահագործում համապատասխան հրահանգների
- Անհրաժեշտ արտադրական փաստաթղթերի պատշաճ լրացում
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳ`
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) info@tonusles.am և rnd@tonusles.am
էլ. հասցեներին՝ նամակի «subject» դաշտում նշելով «Դեղերի արտադրության տեխնոլոգ»: Հարցազրույցի կհրավիրվեն
նախնական դիտման փուլն անցած թեկնածուները










































