AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Հայկական արտադրության առաջին վիտամին D-ն՝ ‹‹D3 Տոնուս››-ն արդեն վաճառքում է

‹‹Տոնուս-Լես›› դեղագործական ընկերությունը հայ սպառողին է ներկայացնում հայկական արտադրության առաջին վիտամին D-ն՝ ‹‹D3 Տոնուս››-ը: Այն իր որակով չի զիջում եվրոպական արտադրության վիտամին D-ին, իսկ գնային սեգմենտում մրցունակ է այնքան, որ հասանելի է բոլոր սպառողներին:

 

Հարկ է նշել, որ բնակչության մեջ կա թյուր կարծիք, որ հայաստանյան արևը լիովին բավարար է վիտամին D-ի անհրաժեշտ պաշար ստանալու համար: Հայաստանն արևոտ երկիր է, սակայն ծածկված մաշկը և փակ տարածքում աշխատանքը խոչընդոտում են արևի միջոցով մաշկի կողմից վիտամին D-ի բավարար չափաքանակի ստեղծմանը, մյուս կողմից մեր սննդային ռացիոնում գրեթե բացակայում է ծովամթերքը:

Այս պարագայում վիտամին D-ի հիմնական աղբյուր են հանդիսանում հարստացված սնունդը և սննդային հավելումները: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքներն ու հայաստանյան շուկայի պահանջարկը՝ ‹‹Տոնուս-Լես›› ընկերությունը ձեռնամուխ եղավ ‹‹D3 Տոնուս››-ի արտադրությանը:

 

‹‹D3 Տոնուս››-ի ամբողջ արտադրական գործընթացը՝ սկսած տեխնոլոգիայի մշակումից մինչև վերջնական արտադրություն, տեղի է ունեցել Հայաստանում՝ GMP (Good Manufacturing Practice) պահանջներին համապատասխան: Գերմանական ծագման հումքը, քանակական և որակական խիստ համապատասխանությունը ‹‹D3 Տոնուս››-ը դարձնում են վստահելի արտադրանք ինչպես Հայաստանյան,  այնպես էլ ԵԱՏՄ երկրների դեղագործական շուկայում:

 

‹‹D3 Տոնուս››-ը սկիզբ է դնում ‹‹Տոնուս-Լես›› ընկերության ևս մեկ հաջողված նախագծի՝ Հայաստանում  Կենսաբանական Ակտիվ Հավելումների արտադրությանը:



Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017