AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

«Տոնուս-Լես»-ը ճանաչվել է 2019-2020 թ-ի «Դեղագործական ոլորտի լավագույն ընկերություն»

«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը «Երկրները մեկ հարկի տակ 2019» խորագիրը կրող

 

մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվել է «ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»:

 

Մրցանակաբաշխության արդյունքների համար հիմք է ծառայել հատուկ հանձնաժողովի փորձագիտական կարծիքը, իսկ

 

հավաստագիրը ստորագրվել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից: «Տոնուս-Լես» ընկերությունն իր

 

գործունեությունը սկսել է ընդամենը մեկ դեղատնից և դինամիկ զարգացման, քրտնաջան աշխատանքի շնորհիվ ներկայումս

 

ոլորտի առաջատար ընկերություններից է: Այն եզակի է իր փիլիոսոփայությամբ, որդեգրած արժեքներով և ոլորտում ներդրած

 

ավանդով: «Տոնուս-Լես» ընկերությունը ներկայումս իր գործունեությունը ծավալում է հետևյալ ոլորտներում՝

 

  • Դեղատնային ցանց և դեղերի մեծածախ վաճառք
  • Պայմանագրային հետազոտական կազմակերպություն և սեփական ապրանքանիշով    դեղամիջոցների արտադրություն
  • Առաջատար դեղագործական ընկերությունների պաշտոնական և բացառիկ ներկայացուցչություն Հայաստանում և Վրաստանում
  • Կենսաակտիվ հավելումների արտադրություն (GMP ստանդարտով)
  • Դեղերի կենսահամարժեքության հետազոտության կլինիկա:

 

«Դեղագործական ոլորտի լավագույն ընկերություն» պատվավոր մրցանակը խիստ պարտավորեցնող է. այն «Տոնուս-Լես» ընկերության նվիրված և

 

պրոֆեսիոնալ աշխատանքի առհավատչյան է: Մենք շարունակելու ենք մեծ եռանդով և մեծ պատասխանատվությամբ հանրությանը մատակարարել

 

անվտանգ և որակյալ դեղամիջոցներ, իսկ դեղագործական ոլորտում էլ  մշտապես հանդես ենք գալու նորարարություններով և նոր նախագծերով»,-նշել է

 

«Տոնուս-Լես» ընկերության կոմերցիոն տնօրեն Սերգեյ Հակոբյանը:

 



Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017