AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Հաճախ տրվող հարցեր Gummi King վիտամինների մասին

Հարց. Քանի՞ տարեկան երեխաների համար են նախատեսված Gummi King վիտամինները:

  • Gummi King վիտամինները նախատեսված են 2 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար:

 

Հարց. Ի՞նչ չափաբաժնով պետք է Gummi King-ը տալ երեխային:

  •  Օրական 2 հատ:

 

Հարց. Gummi King վիտամինները ի՞նչ ծագում ունեն:

  •  Gummi King վիտամինները ունեն բացառապես բուսական ծագում (Vegan), կենդանական ծագման որևէ

բաղադրատարր չի օգտագործվում:

 

Հարց. Gummi King վիտամինների ի՞նչ տեսակներ կան:

  • Կա 5 տեսակ՝ ախորժակի բարելավման, աճի, իմունիտետի ամրապնդման, մրսածության և ոսկրերի ամրության համար:

 

Հարց.  Gummi King վիտամինները ժելատին պարունակում ե՞ն

  •  Ոչ: Մենք չենք օգտագործում (դոնդողանյութ) ժելատին: Մեր արտադրատեսակները պատրաստվում են  պեկտինի հիմքի վրա:

 

Հարց. Ի՞նչ է  պեկտինը:

  • Պեկտինը առողջարար, բնական բույսերի հիմքով նյութ է:

 

Հարց. Ի՞սկ եթե իմ բալիկը ալերգիկ է:

  • Մեր  արտադրատեսակները  հիպոալերգեն են և չեն պարունակում խմորիչ, ցորեն, կաթ, ձու, սոյա, գլյուտեն, աղ, գետնանուշ, ընկույզ,

խեցեմորթ, արհեստական գույներ, արհեստական բուրավետիչներ, պահպանանյութեր կամ կոնսերվանտներ:

 

Հարց. Որտե՞ղ է  արտադրվում Gummi King-ը:

  •  Հպարտությամբ պետք է նշենք, որ մեր բոլոր արտադրատեսակները  արտադրվում են ԱՄՆ-ում FDA-ի չափանիշներով

(ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչություն):

 

Հարց. Gummi King վիտամինները տարբեր գույներ ունեն: Ինչի՞ շնորհիվ է դա:

  • Մեր բոլոր վիտամինները պատրաստված են 100 % բնական գույներով և բնական մրգերի համերով:

 

Հարց. Ի՞նչ անել,  եթե երեխան չարաշահել է նշված չափաբաժինը:

  • Մեր վիտամինները բացարձակապես անվնաս են և դրանց չարաշահումը չի հանգեցնի երևէ լուրջ խնդիրների:

Ինչևէ, չարաշահման դեպքում խորհուրդ կտանք կապ հաստատել Ձեր մանկաբույժի  հետ:

 

Հարց. Որո՞նք են Gummi King վիտամինների պահպանման պայմանները:

  • Խորհուրդ ենք տալիս վիտամինները պահել չոր վայրում, սենյակային ջերմաստիճանի պայմաններում, հեռու արևի ճառագայթներից:



Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017