Պաշտոն՝ Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի մասնագետ
Տևողություն՝ Երկարաժամկետ
Վայրը՝ Երևան, Հայաստան
Դրույք՝ լրիվ
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մասնակցել մարքեթինգային և PR ռազմավարության մշակմանը և դրա իրականացմանը
- Մշակել և իրագործել ընկերության իմիջն ու հեղինակությունը ամրապնդող միջացառումներ
- Կազմել մարքեթինգային տեքստեր՝ արտադրատեսակների և ծառայությունների նկարագրություններ,
մամուլի հաղորդագրություններ, վեբ կայքի և սոցիալական մեդիայի քոնթենթ, գովազդային և բուկլետների տեքստեր, նամակներ և այլն
- Ապահովել ընկերության ակտիվ ներկայացվածությունը սոցիալական ցանցերում (Facebook, Instagram, Linkedin, Youtube)
- Հաստատել արդյունավետ մեդիա հարաբերություններ
- Ավանդական և թվային մարքեթինգային գործիքների ներդրմամբ առաջխաղացնել ընկերության արտադրատեսակներն ու ծառայությունները
- Կատարել շուկայի վերլուծություններ
- Ամրապնդել հաճախորդների հետ հարաբերությունները և իրականացնել արշավներ՝ նոր հաճախորդներ ներգրավելու համար
- Ապահովել ընկերության պատշաճ մասնակցությունը տեղական և միջազգային ցուցահանդեսներին
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի, հաղորդակցության կամ այլ հարակից ոլորտներում
- Համապատասխան ոլորտում մասնագիտական փորձ
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն
- Ստեղծագործ միտք, հաղորդակցման գերազանց հմտություններ
- Սեղմ ժամկետներում բազմատեսակ առաջադրանքներ կատարելու ունակություն
- SEO գիտելիքների տիրապետումը և Adobe Photoshop, Corel Draw կամ այլ դիզայներական ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները pr@tonusles.am հասցեին վերնագրի՝ (subject) դաշտում նշելով հաստիքի անվանումը:










































