AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Պեպտոմետ

ՍՐՏԽԱՌՆՈՑԻ ԵՎ ՓՍԽՄԱՆ ԴԵՄ

 

Բաղադրություն. 1 հաբում' դոմպերիդոն 10մգ:

 

Դեղաբուժական խումբ. Ստամոքսաղիքային ֆունկցիայի խանգարումների համար նախատեսված և պրոկինետիկ դեղամիջոց:

 

Ցուցումներ. Սրտխառնոցի և փսխման ախտանիշների վերացման համար:  

 

Կիրառման եղանակ և դոզավորում. 12 տարեկան ու բարձր և 35 կգ կամ ավել քաշ ունեցող անձիք. 10 մգ (1 հաբ) մինչև օրական 3 անգամ, օրական առավելագույնը 30 մգ դեղաչափով:

 

Հակացուցումներ. Գերզգայունություն դոմպերիդոնի կամ այլ բաղադրիչների նկատմամբ: Իրավիճակներ, երբ ստամոքսի մոտորիկայի խթանումը կարող է վտանգավոր լինել, այսինքն՝ ստամոքս-աղիքային արյունահոսություն, մեխանիկական անանցանելիություն կամ թափածակում: Պրոլակտինոմա: Միջին կամ ծանր լյարդային անբավարարություն: Սրտի հաղորդականության երկարաձգված ինտերվալ (մասնավորապես  QT), նշանակալի էլեկտրոլիտային հավասարակշռության խանգարումներ և կանգային սրտային անբավարարություն:

 

Զգուշությամբ. Մանկական տարիքում, ինչպես նաև հղիության և կրծքով կերակրման շրջանում կիրառել միայն բժշկի ցուցմամբ:

 

Հղիություն և կրծքով կերակրման շրջան. Կենդանիներին 160մգ/կգ/օր դեղաչափով դոմպերիդոնի ներմուծումը չի թողել արատածին ազդեցություն: Սակայն ինչպես դեղամիջոցների մեծ մասը, Պեպտոմետը հղիության ժամանակ պետք է նշանակել միայն այն դեպքում, երբ դրա կիրառումն արդարացված է ակնկալվող բուժական օգուտով:

 

Դոմպերիդոնը անցնում է կրծքի կաթ և կրծքով կերակրվող նորածինները ստանում են մոր քաշ-կարգավորված դեղաչափի 0,1%-ը: Կրծքի կաթով անցած դեղի կողմնակի ազդեցությունների առաջացումը՝ մասնավորապես սրտային ազդեցությունը չի կարող բացառվել: Ուստի եթե մայրն ընդունում է Պեպտոմետ, կրծքով կերակրումը խորհուրդ չի տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ մոր համար ակնկալվող օգուտն արդարացնում է երեխայի համար հնարավոր վտանգը:

 

Թողարկման ձև. 10 հաբ բլիստերում: 3 բլիստեր (30 հաբ) ներդիր-թերթիկով ստվարաթղթե տուփի մեջ:

 

Արտադրող. «Ռեմեդիկա», Կիպրոս:

 

Տե՜ս նաև. http://www.remedica.eu


Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017