AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Կլաֆեն

ՀԶՈՐ ՀԱՐՎԱԾ ՑԱՎԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ


Արտաքին կիրառման ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոց

 

Բաղադրություն. դոնդողի 1գ-ում` նատրիումի դիկլոֆենակ 50մգ (5%):

 

Ցուցումներ.

 

 

  • գոտկացավ, ռադիկուլիտ, իշիալգիա, նևրալգիա,
  • ջլերի, կապանների, մկանների կամ հոդերի գերձգում, սալջարդ, պրկում,
  • փափուկ հյուսվածքների տեղային բորբոքում` բուրսիտ, ջլաբորբ (տենդինիտ), կապանաբորբ (լիգամենտիտ),
  • օստեոարթրոզ, օստեոխոնդրոզ, ռևմատոիդ հոդաբորբ, փսորիատիկ հոդաբորբ, հոդատապ (պոդագրա):

 

Առավելություններ.

 

 

  • Պարունակում է դիկլոֆենակի ավելի մեծ քանակ` 5%:
  • Լիովին ներծծվում է մաշկի մեջ:
  • Չունի տհաճ հոտ, չի աղտոտում հագուստը:
  • Զուրկ է համակարգային ազդեցությունից:
  • Ունի մատչելի գին:

 

Կիրառման եղանակ. Միայն արտաքին կիրառման համար: Մեծահասակների համար` քսել անվնաս մաշկի ցավոտ կամ բորբոքված տեղամասին օրական 3-4 անգամ: Քսվող դոնդողի քանակը կազմում է 2-4գ (5-10սմ): Քսելուց հետո ձեռքերը լվալ, բացի այն դեպքերից, երբ հենց ձեռքերն են բուժման թիրախը: Փափուկ հյուսվածքների վնասվածքների կամ արտահոդային ռևմատիզմի ժամանակ բուժման տևողությունը կազմում է մինչև 14 օր, իսկ հոդաբորբերի ժամանակ` մինչև 28 օր:

 

Հակացուցումներ.

 

 

  • գերզգայունություն դիկլոֆենակի, այլ ՈՍՀՄ-ի կամ դեղամիջոցի այլ բաղադրիչի նկատմամբ,
  • բորբոքման տեղում մաշկի վնասում,
  • հղիության վերջին 4 ամիսներ,
  • մինչև 18 տարեկան տարիք:

 

Թողարկման ձև. դիկլոֆենակի 5%-անոց 45գ դոնդող ալյումինե պարկուճի և ստվարաթղթե տուփի մեջ:

 

Արտադրող. «Անտիբիոտիչե» Ս.Ա., Ռումինիա:


Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017