AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

ՆովոՌելաքս

ՆՈՎՈՌԵԼԱՔՍ – ՊԱՐԶԱՊԵՍ RELAX...

 

Բաղադրություն. 1 կոշտ դոնդողապատ պատճում' կատվախոտի հանուկ 100մգ, պասիֆլորայի հանուկ 100մգ, երիցուկի հանուկ 100մգ, սրոհունդի հանուկ 60մգ:

 

Ցուցումներ.

 

  • Ճնշվածություն, տագնապային վիճակ, «հուսալքվածություն»
  • Նյարդային լարվածություն, հուզական անկայունություն, դեպրեսիա
  • Նևրոզներ, քննաշրջան, «կառավարչի համախտանիշ»
  • Դյուրագրգռություն, անհանգստություն
  • Քնի խանգարումներ, անքնություն:

 

Բացի այդ, ՆովոՌելաքս կարելի է կիրառել նաև հետևյալ դեպքերում.

 

  • Նախադաշտանային կամ դաշտանադադարային խանգարումներ
  • Աղեստամոքսային ուղու ֆունկցիոնալ խանգարումներ
  • Ծխելը թողնելու գործընթացի թեթևացում:

 

Առավելություններ.

 

  • Բուսական ծագման բարձրորակ բաղադրիչներ
  • Լավ տանելիություն
  • Կախվածության, ընտելացման և հանման համախտանիշի զարգացման բացառում
  • Ամերիկյան որակ, մատչելի գին:

 

Զգուշացում. Խորհուրդ է տրվում մեծահասակներին և 12 տ.-ից բարձր երեխաներին: Հղիության և կրծքով կերակրման ժամանակ ընդունել միայն բժշկի նշանակմամբ և հսկողության տակ: Ընդունումը պետք է դադարեցնել պատրաստուկի որևէ բաղադրիչի հանդեպ գերզգայունության զարգացման դեպքում:

 

Կիրառման եղանակը. Ընդունում են ներքին եղանակով' բավականաչափ ջրով: Մեծահասակները և 12 տ.-ից բարձր երեխաներն ընդունում են 1 պատճից օրական 2 անգամ:

 

Հատուկ նշումներ. ՆովոՌելաքսի ընդունման տևողությունն անսահմանափակ է: Բուժման ընթացքում պետք է խուսափել ալկոհոլի ընդունումից և 1-2 շաբաթ խուսափել ՈւՄ-ճառագայթումից:

 

Թողարկման ձև. 15 պատիճ բլիստերում: 2 բլիստեր (30 պատիճ) և ներդիր-թերթիկ ստվարաթղթե տուփում:

 

Պահպանման պայմաններ. Պահել 15-30°C ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի վայրում:

 

Արտադրող. «Ալֆա Վիտամինս Լաբորատորիս» Ինք., ԱՄՆ:


Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017