AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Վալյուսեդ

Բաղադրություն. 1 ժելատինե փափուկ դեղապատիճում ՝ 60մգ կատվախոտի արմատների չոր մզվածք, 40մգ գայլուկի կոնի չոր մզվածք  և  40մգ չարչարա­ծաղկի ծաղիկների չոր մզվածք

 

Դեղաբուժական խումբ. Հանգստացնող և քնաբեր դեղամիջոցներ

 

Ցուցումներ. Դեղամիջոցն օգտագործվում է որպես հանգստացնող միջոց նյարդային լարվածության  ախտանիշների վերացման համար, ինչպիսիք են՝

 

  • սրտի արագ բաբախյունը
  • անհանգստությունը և ձեռքերի դողը
  • ստամոքսային խանգա­րումները
  • ուշադրության կենտրոնացման դժվարությունները
  • նյարդային լարվածության հետևանքով առաջացած ժամանակավոր անքնության ժամանակ

 

Առավելություններ.

 

  • բուսական ծագման բարձրորակ բաղադրիչներ
  • լավ տանելիություն
  • հեշտ կուլ տրվող, փափուկ ժելատինային պատիճներ
  • կլինիկորեն ապացուցված արդյունա­վետություն անքնության ժամանակ

 

Հակացուցումներ. Չօգտագործել դեղամիջոցը, եթե ունեք`

 

  • գերզգայունություն դեղամիջոցի ցանկացած բաղադրիչի նկատմամբ
  • կատվախոտի հանդեպ անտանելիություն
  • հազվադեպ հանդիպող ժառանգական անտանելի­ու­թյուն՝ ֆրուկտոզայի հանդեպ
  • ախտորոշված  ալերգիկ ռեակցիաներ գետնանուշի և սոյայի նկատմամբ

 

Կիրառման եղանակ. Դեղամիջոցը նախատեսված է ներքին ընդունման համար: Մեծահասակներին և 12տ-ից բարձր երեխաներին ընդունել 2 պատիճ՝ օրական 2-3 անգամ: Անքնության ժամանակ ընդունել 2-3 պատիճ, օրական 1 անգամ, քնելուց կես ժամ առաջ:

 

Զգուշացում. Դեղամիջոցը կարող է ազդել  մեքենա վարելու և այլ սարքավորումներ կառավարելու ունակության վրա:  

 

Թողարկման ձև. Տուփը պարունակում է  30 պատիճ, 1 բլիստերում 15 պատիճ, 2 բլիստեր ստվարաթղթե տուփի մեջ:

 

Պահպանման պայմաններ. Պահպանել փակ, օրիգինալ տուփի մեջ, 25°С-ից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում, երեխաների համար անհասանելի վայրում:

 

Արտադրող. Պ.Պ.Փ. «ՀԱՍԿՈ-ԼԵԿ» Էս.Էյ ., Վրոցլավ, , Լեհաստան

 

Տե´ս նաև. http://www.hasco-lek.pl/

 


Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017