AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Զինդոլին

Զինդոլինվարակի հետ դեմ առ դեմ

 

Ընդունել միայն բժշկի ցուցմամբ

 

Բաղադրություն. 1 հաբում` ցիպրոֆլօքսացին 500 մգ

 

Դեղաբուժական խումբ. ազդեցության լայն սպեկտր ունեցող ֆտորքինոլոնների խմբի հակաբիոտիկ:

 

Ցուցումներ.

 

  • Գրամ բացասական մանրէներից առաջացած ստորին շնչառական ուղիների վարակներ

      - թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության սրացումներ,

      - բրոնխաթոքային վարակներ բշտիկային ֆիբրոզի կամ բրոնխէկտազի ժամանակ,

      - թոքաբորբ

 

  •  Քրոնիկական թարախային միջին ականջաբորբ
  • Քրոնիկական ծոցաբորբի կտրուկ սրացում
  • Միզուղիների վարակներ
  • Սեռական օրգանների վարակներ
  • Ստամոքսաղիքային ուղու վարակներ (օրինակ՝ ճանապարհորդների փորլուծություն)
  • Ներորովայնային վարակներ
  • Մաշկի և փափուկ հյուսվածքների վարակներ, որոնք պայմանավորված են գրամ բացասական մանրէներով
  •  Չարորակ արտաքին ականջաբորբ
  • Ոսկրերի և հոդերի վարակներ
  • Neisseria meningitides բակտերիայից առաջացող ինվազիվ վարակների կանխարգելում
  • Սիբիրախտի թոքային ձև (կանխարգելում և բուժում)։

 

Ցիպրոֆլօքսացինը կարող է օգտագործվել նեյտրոպենիայով հիվանդների մոտ, որոնք ունեն տենդ՝ ենթադրաբար, բակտերիալ վարակի պատճառով։

 

Դեղաչափը և օգտագործման եղանակը.

 

Կիրառել համաձայն բժշկի նշանակման:

Ներքին ընդունման համար: Չափահասների համար (18 տարեկան և ավելի) ստանդարտ  դեղաչափը՝ 500 մգ (1հաբ) օրական 2 անգամ: Դեղաչափավորումը և բուժման տևողությունը տարբեր հիվանդությունների դեպքում կարող է տարբեր լինել:

 

Հակացուցումներ. Գերզգայունություն ցիպրոֆլօքսացինի կամ այլ ֆտորքինոլոնների, ինչպես նաև դեղամիջոցի ցանկացած այլ բաղադրիչների նկատմամբ, ցիպրոֆլօքսացինի և տիզանիդինի համակցված ընդունում, երեխաներ և դեռահասներ (մինչև 18 տարեկան,  բացառությամբ Pseudomonas aeruginosa-ով առաջացրած թոքերի մուկովիսցիդոզի բարդությունների բուժման 5-17 տարեկան երեխաների մոտ), հղիություն և կրծքով կերակրման շրջան:

 

Պահպանում. պահպանել 25°C ջերմաստիճանից ոչ բարձր պայմաններում:

 

Թողարկման ձև. 10 հաբ (կիսման գծով) բլիստերում, ստվարաթղթե տուփի մեջ՝ ներդիր-թերթիկի հետ միասին:

 

Արտադրող. «Ռեմեդիկա», Կիպրոս:

 

Տես նաև. http://www.remedica.eu


Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017