Ներկայացուցչական գործունեություն
«Տոնուս-Լես»-ը հանդիսանում է դեղորայք, բուժպարագաներ և մանկական սնունդ արտադրող մի շարք հեղինակավոր ընկերությունների բացառիկ և պաշտոնական ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում և Ղազախստանում: Մեր Ընկերությունը Հայաստանում (ներառյալ Արցախը) ներկայացուցչական գործունեություն է ծավալել 2005 թվականից և այս տարիների ընթացքում բարեհաջող գործունեության արդյունքում իր ուրույն տեղն է գրավել դեղամիջոցների, բուժպարագաների և մանկական սննդի հայաստանյան շուկայում որպես դեղագործական ընկերություն: 2012 թվականից Վրաստանում գործում է նաև «Տոնուս-Լես»-ի վրացական ներկայացուցչությունը՝ «TONUS-LES GEORGIA»:
Մեր Ընկերությունն ակտիվ ներկայացուցչական և մարկետինգային գործունեություն ծավալող եզակի ընկերություններից է, որն իրականացնում է՝
- շուկայի մշտադիտարկում (մոնիտորինգ)
- շուկայի առաջխաղացում և զարգացում
- նոր գաղափարների և ծրագրերի մշակում
Այս ամենի շնորհիվ մենք բնակչությանը մատակարում ենք տարբեր հիվանդությունների կանխարգելման և բուժման համար անհրաժեշտ բարձրորակ, մատչելի դեղամիջոցներով և բուժպարագաներով, ինչպես նաև մանկական սննդով առանց միջնորդի՝ անմիջապես արտադրողից:
«Տոնուս-Լես»-ի ներկայացուցչական բաժինը անընդհատ կազմակերպում է՝
- նոր արտադրանքի ներկայացում առողջապահության տարբեր ոլորտների մասնագետներին
- թեմատիկ հանդիպումներ դեղատնային աշխատակիցների հետ
- սեմինար-պարապմունքներ բժիշկների հետ
Մեր ներկայացուցչական անձնակազմը բաղկացած է բարձրագույն բժշկական կրթություն ունեցող մասնագետներից, բարձրակարգ դեղագետներից և մարկետոլոգներից, ում արհեստավարժ աշխատանքի շնորհիվ «Տոնուս-Լես»-ը դարձել է անփոխարինելի միջնորդ սպառողի և արտադրողի միջև:
Մենք ունենք գործընկերներ գրեթե բոլոր աշխարհամասերից՝ Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա, Ասիա, Աֆրիկա:
Անկախ ծագման երկրից` մենք նախապատվությունը տալիս ենք միայն միջազգային ՊԱԳ ստանդարտներին համապատասխան արտադրանք տրամադրող ընկերություններին (տես Գործընկերներ).
- Ալֆա Վիտամինս-ԱՄՆ
- Անտիբիոտիչե-Ռումինիա
- Աստելլաս-Ճապոնիա
- Բեռլին-Քեմի/Մենարինի-Գերմանիա/Իտալիա
- Բոլեմեդ-Չինաստան
- Գրինդեքս-Բալթյան երկրներ
- ԳԵՖԱ-Վրաստան
- Դելորբիս-Կիպրոս
- Դոսֆարմ-Ղազախստան
- Էմքյուր-Հնդկաստան
- Թրոջ-Գերմանիա
- Լիթֆաս-Լիտվա
- Հայնց-Ռուսաստան, Իտալիա
- Հասկո-Լեկ-Լեհաստան
- Մեդոքեմի-Կիպրոս,
- ՆանոԹեքֆարմա-ՌԴ
- Պանֆարմա-Ֆրանսիա
- Պոլարիս-Ֆրանսիա
- Ջինսանա-Շվեյցարիա
- ՋիԷմՓի-Վրաստան
- Ռեմեդիկա-Կիպրոս
- Ռովա-Իռլանդիա
- Սո.Սե.ՖԱՐՄ-Իտալիա
- Վիտամեկ-ԱՄՆ
- Տոնուս Էլաստ-Լատվիա
- Քենդի Ֆարմա-Բուլղարիա
- Օլայնֆարմ-Բալթյան երկրներ